Թբիլիսիում Բուն Բարեկենդանը նշվեց հարիսայի փառատոնով. լուսանկարներ
Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ է դարձել Բուն Բարեկենդանի տոնը նշանավորել հայկական հարիսա ճաշատեսակի փառատոնով, որը Վիրահայոց թեմի առաջնորդարանի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ նախաձեռնում և իրականացնում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ« միությունը:
Փառատոնը տարեցտարի ընդարձակվելով, վեր է ածվում տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր հմտությամբ:
Նախօրեին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացած տոնահանդեսին իրենց ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, տարբեր կառույցների ղեկավարներ, հյուրեր:
Դահլիճի երկայնքով շարվել էին 20-ից ավելի կաթսաներ հարիսայի տարատեսակներով: Տեղի ունեցավ հարիսայի հյուրասիրություն: