Այս տարի Հայ Եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնեց փետրվարի 7-ին:
Հնում տոնը մեծ ժողովրդականություն է վայելել: Դրան պատրաստվել են երկար ժամանակ: Տոնին նախորդող 1-2 շաբաթների ընթացքում կազմակերպվել են տոնախմբություններ, մրցումներ, պատրաստվել են առատ սեղաններ ու հյուրասիրություններ: Խորհրդային շրջանում տոնը հիմնականում նշվել է եկեղեցու համայնքներում:
Տոնի սկիզբը ազդարարվեց ժամը 13.30-ին, մեկնարկեց դիմակներով շքերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց պողոտայով դեպի Ազատության հրապարակ:
Շքերթին մասնակցեցին թեմի երիտասարդները, պարի և դհոլահարների խմբեր, ազգագրական երգ ու պարի խմբեր, հեքիաթների հերոսներ, բուհերի ուսանողներ և այլք: Կազմակերպվեց Ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ցուցահանդես, թատերական ներկայացումներ, ազգային խաղեր, մրցույթներ: Լավագույնները պարգևատրվեցին մրցանակներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի