Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Բուն Բարեկենդանը նշելու է փետրվարի 15-ին. ֆոտոշարք. տեսանյութ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ու աջակցությամբ թեմի երիտասարդներն արդեն երկրորդ տարին է՝ ծրագրեր են իրականացնում տոնի երբեմնի ժողովրդականությունը վերականգնելու ուղղությամբ:
Երևանի բոլոր վարչական շրջաններում նախորդ տարվա նման Բուն Բարեկենդանը նշում են իրենց համայնքների հոգևորականների խորհրդով ու աջակցությամբ: Բոլոր միջոցառումների մասնակիցները միանալու են Բուն Բարեկենդանի օրը՝ փետրվարի 15-ին, կազմակերպվող տոնական շքերթին ու Կասկադ համալիրում տեղի ունենալիք տոնախմբությանը:
Ժամը 13.30-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի դիմակներով տոնական շքերթը, որը կանցնի Մաշտոցի պողոտայով դեպի Կասկադ համալիր: Այստեղ օրը հագեցած կլինի ագզային երգ ու պարով: Կազմակերպվելու է ուտեստների հյուրասիրություն, ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ցուցահանդես, թատերական ներկայացումներ, խաղեր, մրցույթներ ու մրցանակներ: