Հայտնի է ԲՀԿ-ն լքող երկրորդ գործարար պատգամավորի անունը
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունից դուրս գալու դիմում է  ներկայացրել ԱԺ ԲՀԿ-ական գործարար պատգամավոր Կարո Կարապետյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հաջողվեց ձեռք բերել նրա դիմումը, որով պատճառաբանում է, թե ինչու է դիմել այդ քայլին: Նշենք, որ ԱԺ նախագահին ուղղված նրա դիմումը նույնաբովանդակ է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը  դիմումի տեքստը ներկայացնում է ստորեւ.
Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության  շահերից;
 Ելնելով վերոնշյալից  որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցությունը ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործունեությունը որպես անկուսակցական  պատգամավոր: 	
ՀՀ ԱԺ պատգամավոր  Կարո Կարապետյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու առաջին քայլը կուսակցության գործարար պատգամավորներից կատարեց Արագած Ախոյանը:[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը նաեւ նշել էր, որ իր  տեղեկություններով՝ Արագած Ախոյանը առաջինն է, բայց ոչ վերջինը: Նշել էինք, որ նրա քայլին կհետևի մոտ 10 պատգամավոր:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

