Հայրենիքը լքող և Եվրոպայի երկրներում ապաստան ստանալ ցանկացող ուկրաինացիների թիվը հասել է պայթյունավտանգ մակարդակի
Ապաստան տրամադրելու հարցերով եվրոպական գործակալության (EASO) գործադիր տնօրեն Ռոբերտ Վիսերը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ի տվյալները վկայում են, որ հայրենիքը լքել ցանկացող և Եվրոպայի երկրներում ապաստան ստանալ ցանկացող ուկրաինացիների թիվը հասել է պայթյունավտանգ մակարդակի՝ մոտենալով Սիրիայի և Սոմալիի ցուցանիշներին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Վիսերը նշել է, որ նախորդ տարի ԵՄ-ի երկրներում, Շվեյցարիայում ու Նորվեգիայում ապաստան ստանալու հայտ ներկայացրածների ընդհանուր թիվը կազմել է 660.000 մարդ: Դրանցից 220 հազարը բաժին է ընկել միջերկրածովյան տարածաշրջանին, իսկ մնացյալ 440 հազարը՝ մյուս շրջաններին: Արևելյան Եվրոպայից ժամանած անձանց թվում ամենամեծ խումբը ներկայացնում են Ուկրաինայից եկածները: