211652_close_icon

21-ամյա Սևակն անչափահասի համաձայնությամբ զրկել է նրան կուսությունից ու պարբերաբար սեռական հարաբերություն ունեցել նրա հետ

views-count3830 դիտում article-date 15:15 15-05-2015
21-ամյա Սևակ Սևանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախ իր բարեկամուհուն պատկանող առանձնատանը փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած Հ. Ո.-ի նկատմամբ, իսկ այնուհետև ամուսնության նպատակով նա վերջինիս տարել է իր՝ Ճամբարակ քաղաքում գտնվող բնակարանը, որտեղ փաստացի ամուսնական կյանք վարելով՝ նրա հետ փոխադարձ համաձայնությամբ շարունակել է պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարել Հ. Ոսկանյանի նկատմամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր