211652_close_icon

Հնդկաստանում շենքի փլուզման հետեւանքով 13 մարդ է մահացել

views-count1309 դիտում article-date 19:44 16-02-2015
Հնդկաստանի հյուսիսում՝ Մուգալսարայ քաղաքում, կիսակառույց շենք է փլուզվել, ինչի հետեւանքով 13 հոգի է մահացել: Ոստիկանության տվյալներով, նրանք կառուցվող շենքի սեփականատիրոջ ընտանիքի անդամներն էին, որոնք ապրում էին առաջին հարկում: Մահացածների թվում է նաեւ սեփականատերը: Փլուզման պատճառը դեռեւս հայտնի չէ, դեպքի հանգամանքները քննվում են:

Նմանատիպ նյութեր