Apple-ը ավտոմեքենա կթողարկի
Apple ընկերությունը «Titan» գաղտնի ծրագրի շրջանակում մշակում է նոր էլեկտրամեքենայի թողարկումը, որն արտաքինից մինիվենի կնմանվի, հայտնում է Financial Times-ը:
Կալիֆոռնիայում գտնվող առանձին շենքում հազարավոր աշխատակիցներ ինժեներների գլխավորությամբ աշխատում են նախագծի շրջանակներում, որը գլխավորում է Apple-ի փոխնախագահ Սթիվ Զադեսկին:
Apple-ի ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն մեկնաբանում նորությունը: