Apple-ը 2016թ-ի սկզբին նոր iPhone կթողարկի
Apple ընկերությունը պատրաստվում է 2016 թվականի սկզբին թողարկել նոր` 4 դյույմանոց էկրանով iPhone: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Սմարթֆոնը հագեցած կլինի A9 կենտրոնական մշակիչ հանգույցով և iPhone 6s-ի դիզայնով:
Նոր մոդելը կփոխարինի iPhone 5s-ը, իսկ գինը 400-500 դոլար կկազմի: