Ոստիկանության «հրեշտակները» դարձել էին Բարեկենդաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ Կասկադում կազմակերպվել է Բարեկենդանին նվիրված մեծ միջոցառում:
Միջոցառման ժամանակ հայկական ժողովրդական պարի խմբերը ցուցադրեցին իրենց կատարումները: Մի խումբ պարողներ էլ կրում էին ոստիկանության ՊՊԾ գնդի (հրեշտակների) համազգեստը:
Բուն Բարեկենդանը Մեծ պահքի առաջին կիրակին է: Եկեղեցիներում ս. պատարագը մատուցվել է փակ խորանով: Ս. պատարագից հետո՝ ժողովրդկան սովորության համաձայն, սկսվել է տոնախմբությունը:
Վաղը մարդիկ կմտնեն Մեծ պահքի շրջան ու կպատրաստվեն Ս. Հարության տոնին:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի