1243 դիտում
14:15 14-09-2016
Հայաստանը մասնակցում է Կոպենհագենում ընթացող ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանին
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում սեպտեմբերի 12-15-ը անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանը:
Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն մինչև 2030թ. կայուն զարգացման Օրակարգում ներառված առողջապահական մի շարք հարցեր և Առողջություն-2020 քաղաքականության իրականացման ընթացքը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում, ինչպես նաև քաղաքականության շրջանակում հետագա գործողությունների ուղղությունները:
Նշենք, որ տարեկան մեկ անգամ կազմակերպվող համաեվրոպական միջոցառման շրջանակում կքննարկվեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ոչ վարակիչ հիվանդություւների դեմ պայքարի և կանխարգելման, ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների դեմ պայքարի գործողությունների պլանը, կկազմակերպվեն նախարարական հանդիպումներ հրատապ լուծում պահանջող առողջապահական հարցերի շուրջ:
Կմշակվեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում փախստականների և միգրանտների առողջության վերաբերյալ ռազմավարությունն ու գործողությունների պլան, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության պահպանման գործողությունների ծրագիր:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանում Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
1059 դիտում
12:48 16-09-2019
Արսեն Թորոսյանը Կոպենհագենում մասնակցում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 69- րդ նստաշրջանին
1889 դիտում
15:33 18-02-2016
Հայաստանը մասնակցում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյում անցկացվող խորհրդակցությանը
1052 դիտում
16:00 16-09-2016
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանում բարձր է գնահատվել Հայաստանի ներդրումը
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան