Կոպենհագենում պղծել են Հանս Քրիստիան Անդերսենի գերեզմանաքարը
Կոպենհագենի Ասսիստենս գերեզմանատանը վանդալիզմի ակտի է ենթարկվել անվանի դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի գերեզմանոցի հուշարձանը:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն` «The Local»-ին, ոստիկանությունն արդեն հայտնել է տվյալ միջադեպի և Կոպենհագենից դուրս գտնվող մուսուլմանական գերեզմանների պղծման միջև կապի բացակայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել մուսուլմանական գերեզմանատան պղծումից 24 ժամ անց, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ զուգահեռներ չի անցկացնում երկու դեպքերի միջև: