Պորոշենկոն խոստացել է Նազարբաևին ժամանակին՝ փետրվարի 15-ի ուղիղ կեսգիշերին դադարեցնել կրակը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Ուկրաինայի ռազմական ուժերը նշված ժամանակին՝ փետրվարի 15-ի ուղիղ կեսգիշերին, կդադարեցնեն կրակը:
Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, որ Պորոշենկոն վստահեցրել է, որ ուկրաինական կողմը կդադրեցնի կրակը նշված ժամանակ, ուշադրություն հրավիրելով հակառակ կողմի նույնանման գործողության պարտադիր կատարման անհրաժեշտության վրա:
Բացի այդ, Նազարբաևը շեշտը դրել է և կոչ է արել խստորեն հետևել Մինսկում ձեռք բերված հակամարտության վերաբերյալ պայմանավորվածությունների կատարմանը, իսկ Պորոշենկոն Ղազախստանի նախագահին շնորհակալություն է հայտնել ճգնաժամի լուծմանն ուղղված միջոցներ ձեռնակելու համար՝ խնդրելով նրան շարունակել ուշադրություն դարձնել այդ խնդրին: