Սիերա Լեոնեում, Էբոլայի հետ կապված, եռօրյա կարանտին է հայտարարվել
Սիերա Լեոնեի իշխանությունները հայտարարել են եռօրյա կարանտինի մասին` Էբոլա վիրուսը հաղթահարելու նպատակով:
Մոտ 6 մլն մարդ պետք է 72 ժամ չլքի տները: Այդ ժամանակ բժիշկներն ու կամավորները կայցելեն նրանց ստուգումներ անցկացնելու:
Նշենք, որ երկրի հյուսիսում և արևմուտքում ամեն շաբաթ էբոլայով վարակվում են տասնյակ մարդիկ: Սիերա Լեոնեն, Լիբերիան և Գվինեան մտադիր են ապրիլին հաղթահարել Էբոլա տենդի պատմության ամենասարսափելի համաճարակը: