Սիերա-Լեոնեի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ 3-օրյա կարանտին է հայտարարվում «էբոլա» համաճարակի դեմ պայքարի շրջանակներում:
Կփակվեն շուկաներն ու խանութները, կարգելվի երթևեկությունը՝ բացառությամբ թույլատրված հատվածների:
Կրոնական արարողությունները նույնպես արգելվել են, չնայած քրիստոնյաների համար բացառություն է արվել՝ նրանց թույլատրվել է նշել Սուրբ ծնունդը:
Ներկայում Սիերա-Լեոնեում «էբոլայով» վարակվածների թիվն ամենամեծն է՝ մոտ 9.000 մարդ: