211652_close_icon
views-count1412 դիտում article-date 16:08 14-02-2015

Քննիչն, օգտագործելով առիթը, գործի նյութերին է կցել մեղադրյալի վերաբերյալ կեղծ դատավարական փաստաթղթեր

ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հաղորդումն այն մասին, որ իր վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել այն մասին, որ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչը, տեղեկանալով, որ հիշյալ քրեական գործով մեղադրյալը չի տիրապետում հայերենին, անձնական այլ դրդումներից ելնելով, կազմել և գործի նյութերին է կցել վերջինիս իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր: Վարույթն իրականացնողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր