211652_close_icon
views-count2106 դիտում article-date 16:27 03-12-2016

Դատախազը ցուցում է տվել երկարացնելու Ժ. Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալու ժամանակը

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների մասով անջատված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, մեղադրյալների պաշտպանության իրավունքի առավել արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնին ցուցում է տրվել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ՝ ավելի տևական ժամանակ տրամադրելու վերաբերյալ»:

Նմանատիպ նյութեր