32-ամյա Հովհաննեսը ծեծել է երեխաներին տեսակցության եկած քրոջ նախկին ամուսնուն
32-ամյա Հովհաննես Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գյուղում գտնվող իրենց տանը, երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է իր քրոջ` Մարինե Եսայանի նախկին ամուսնու՝ Էդգար Ռաֆիկի Հակոբյանի հետ, որի ընթացքում իր ձեռքի բջջային հեռախոսով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին` ճակատին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: