1358 դիտում
16:10 08-03-2014
Դիտավորությամբ սպանել է իր քրոջ նախկին ամուսնուն՝ վրաերթի ենթարկելով նրան իր ավտոմեքենայով
28-ամյա Աշոտ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով անհաշտ, լարված և թշնամական հարաբերությունների մեջ իր քրոջ՝ Կարինե Խաչատրյանի նախկին ամուսին Նվեր Աբելյանի հետ, վերջինիս պատահաբար հանդիպելով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թ.մասի 27 շենքին հարակից ճանապարհին՝ նրա կողմից իր ընտանիքի անդամների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ տալու և իր վրա թքելու համար վրեժխնդիր լինելու նպատակով իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի 30ՕT001 պետհամարանիշի ավտոմեքենայով հետևելով գցել է մեքենայի տակ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Աշոտ Խաչատրյանը, տեսնելով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում Նվեր Աբելյանին, ով կանգնած է եղել «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 30 ԼՏ 394 պետհամարանիշի ավտոմեքենայի հետնամասում, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորաթյամբ մեծ արագությամբ ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Է նրան, մեքենայի ընթացքի հետ տարել առաջ, բախվել կայանած «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ԼՏ 394 պետհամարանիշի ավտոմեքենայի հետնամասին՝ 2 ավտոմեքենաների արանքում ճզմելով վերջինիս, որի արդյունքում Նվեր Աբելյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է «Հրազդանի Բժշկական Կենտրն» ՓԲԸ, իսկ հետո՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ Էլ գիտակցության չգալով՝ մահացել Է։ Քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 1-ին մասով: Գործը քննվելու է Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3290 դիտում
16:56 14-02-2015
32-ամյա Հովհաննեսը ծեծել է երեխաներին տեսակցության եկած քրոջ նախկին ամուսնուն
7699 դիտում
12:59 17-05-2015
Տղամարդը վրեժխնդիր է լինում ընկերոջից՝ վրաերթի ենթարկելով նրան մեքենայով. տեսանյութ
Այս բաժնից
721 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը
457 դիտում
19:12 27-12-2024
Տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համակարգի վրա. Արաքսիա Սվաջյան
634 դիտում
19:01 27-12-2024
Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ