211652_close_icon
views-count3328 դիտում article-date 23:16 14-02-2015

Նուբարաշենի՝ Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինվորները երդվեցին Ծիծեռնակաբերդում. ֆոտոշարք

Օրերս Նուբարաշենի՝ Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինծառայողները, երդում տվեցին անմնացորդ ծառայելու հայոց բանակին: Այս երդումը նշանավորվեց այն հանգամանքով, որ հրամանատարների խելացի որոշմամբ, Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ, այն տեղի ունեցավ 1.5 միլիոն զոհերի հիշատակը անմահացնող հուշակոթողի մոտ: Զինվորները ո՛չ միայն երդվեցին անմնացորդ ծառայելու Հայոց հաղթանակած Բանակին, այլ նաև երդում տվեցին լինելու պահանջատերը Հայոց Հարցի արդարացի լուծման: Երդման արարողությանը շնորհավորանքի խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատար՝ գնդապետ Արտակ Տոնոյանը, ով իր խոսքում նշեց ասելով. «Երդումը դա լոկ իրավական ակտ չէ, այն իր մեջ ներառում է նաև իր ժողովրդին և հայրենիքին ծառայելու բարոյական խորհուրդը: Մենք բոլորս գիտակցում ենք, որ ազատ ու ապահով ապրելու համար պետք է արարենք ու պաշտպանենք մեր հայրենիքը, իսկ հայրենիքը կարող է պաշտպանել միայն մարտունակ, կարգապահ, բարոյական արժեքներով և կամային որակներով օժտված զինվորը: Ես կարևորում եմ բանակ զորակոչված յուրաքանչյուր զինվորի բարոյահոգեբանական կերպարի կերտումն ու նրան իբրև ավագ ընկեր աջակից լինելը»: Նորակոչիկ զինծառայողներից մեկը ևս շնորհավորեց իր զինակից ընկերներին մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն: Որից հետո զորամասի հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյանը շնորհավորեց բոլոր զինծառայողներին, նրանց բաժանելով աղոթագրքեր: Հոգևոր սպասավորը իր խոսքում անդրադարձավ ցեղասպանության արդար պահանջին ասելով. «Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր մեր հրամայականը ուրիշ է, ո՛չ միայն պահպանել հայոց մեկ մետր հողը թշնամու հարձակումներից, այլ լինել նաև հիշողը և պահանջողը Հայոց Հարցի արդարացի լուծման: Սիրելի՛ նորակոչիկներ երդում բառը, իրենից ենթադրում է ուխտ: Այսինքն՝ Դուք ուխտեցիք լինելու հավիտենական զինվորները մեր հայրենիքի և մեր արդար պահանջի: Ձեր խաղաղ ծառայության շնորհիվ Հայաստան աշխարհի զավակներից յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում: Հողագործը հողն է մշակում, արվեստագետը՝ ստեղծագործում, եկեղեցականը՝ աղոթում, քանդակագործը՝ քանդակում»: Երդման արարողություից հետո, հրամանատարները, զինվորները, ծնողները և բոլոր ներկաները այցելեցին հուշակոթող, ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հիշատակին, իսկ զինվորները հոգևոր սպասավորի հետ միասին տերունական աղոթքը հնչեցրին և հոգեհանգստյան աղոթք կատարեցին: ՀՀ ՊՆ զորամասի հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր