211652_close_icon

Նուբարաշենի Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինծառայողները ընդառաջ ելան Տիրոջը

views-count8664 դիտում article-date 17:16 14-02-2015
Նուբարաշենի Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինծառայողները, իրենց հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյանի հետ միասին, այցելեցին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի, մասնակցելու երեկոյան ժամերգությանն ու Տեառնընդառաջին նվիրված միջոցառմանը: Մինչ Եկեղեցի գնալը, զինծառայողները ծանոթացան Եկեղեցու պատմությանը, տոնի խորհրդին, մեզ հասած ավանդություններին, կրակի խորհրդին: Ժամերգությունից հետո Եկեղեցական թափորը շարժվեց Եկեղեցու հարևանությամբ գտնվող հրապարակ, վառելու համար խարույկը: Ժողովրդի բազմությունը այցելության էր եկել Տիրոջը, բոլորը աղոթական, ուրախ և տոնական տրամադրության մեջ էին: Կարին երգի և պարի ազգագրական համույթը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, օրը հագեցրեցին ազգագրական պարերով, որին մասնակից դարձան նաև զինվորները: [img]/ups/images/0343773001423899186765480.jpg[/img] Երիտասարդները զինվորների հետ միասին պարեցին քոչարի, գյովնդ, վերվերի և այլ ազգագրական պարեր: Հավատացյալներից Հայկուհի Խուդավերդյանը բոլոր զինվորներին բաժանեց մոմեր, որոնք զինվորները վառեցին և իրենց հետ Քրիստոսի լույսը տարան զորամաս, մնացած զինվորներին ևս հաղորդ դարձնելու համար օրվա խորհրդին: ՀՀ ՊՆ զորամասի հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյան

Նմանատիպ նյութեր