1358 դիտում
13:28 14-02-2015
Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճ է գրանցվել
Այսօր՝ փետրվարի 13-ին, «ԴԻԱԼՈԳ» մամուլի ակումբում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են՝ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գործակալության (ՔԿԱԳ) պետ Արգամ Ստեփանյանը, ամուսնալուծությունների գծով փաստաբան Լիաննա Բալյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Բանախոսները ներկայացրել են ամուսնությունների և ամուսնալուծությունների անցած տարիների վիճակագրական պատկերը Հայաստանում, իսկ հոգեբանը խոսել է ամուսնալուծությունների հիմնական պատճառների մասին:
Արգամ Ստեփանյանի խոսքով, եթե 2012 թվականին եղել է տարեկան շուրջ 3400 ամուսնալուծություն, իսկ 2013 թվականին դրանց թիվը 3900 էր, ապա 2014 թվականին ամուսնալուծությունների թիվը հասել է մինչև 4600-ի:
Փաստաբան Լիանա Բալյանը նշել է, որ վերջին տարիներին ամուսնալուծվում են հիմնականում 90-ական թվականներին ծնվածները: Նրա տեղեկացմամբ՝ ամուսնալուծությունների թվի աճին նպաստել են արևմտյան բարքերն ու երիտասարդների կողմից ընտանեկան արժեքների ստորադասումը, սոցիալական ցանցերի դերը, արտագնա աշխատանքը, ինչպես նաև օրենսդրական թերությունները:
Լիանա Բալյանը կարևորեց նաև հոգեբանի ներկայությունը դատական վեճերի ժամանակ:
Հոգեբան Իրինա Ծատուրյանի համոզմամբ՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ երիտասարդների մեծ մասը լրջությամբ չի մոտենում ամուսնությանը:
Իրինա Ծատուրյանը նշել է,որ իր պրակտիկայում հանդիպել է շատ զույգերի, որոնց հետ տարած հոգեբանական աշխատանքից հետո նրանք հրաժարվել են ամուսնալուծվելու մտքից, և միայն զույգերի 5 տոկոսն է, որ գնացել է այդ քայլին:
Քննարկման արդյունքում, երեք բանախոսներն էլ պայմանավորվեցին հետագայում համագործակցել միմյանց հետ և Հայաստանում զարգացնել մեդիացիայի ինստիտուտը:
Մեդիացիան վեճերի այլընտրանքային լուծման մեթոդ է: Այն չեզոք միջնորդի մասնակցությամբ բանակցությունների առանձնահատուկ ձև է, որի նպատակը կառուցողական որոշման որոնման խրախուսումն է:
Նմանատիպ նյութեր
1603 դիտում
14:06 04-03-2021
Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան
7081 դիտում
22:44 24-02-2018
Ամուսնալուծությունների թիվը Հայաստանում աճել է, հայտնում է փաստաբանը. Vesti.am
1710 դիտում
09:59 03-09-2014
ՀՀ-ում ամուսնալուծությունների թիվն անցյալ տարվա համեմատ աճել է 35 տոկոսով.ՀԺ
Այս բաժնից
595 դիտում
09:22 27-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
856 դիտում
23:04 26-12-2024
2024 թվականին Աջափնյակ վարչական շրջանում բացազատվել է 6000 քմ տարածք
2854 դիտում
22:33 26-12-2024
Շատ ափսոսում և ներողություն եմ խնդրում հորս ասած խոսքերի համար. Տիգրան Ավինյան