211652_close_icon
views-count2319 դիտում article-date 09:39 14-02-2015

Առճակատումը պատերազմ չէ. Ա. Ռուստամյան. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ներքաղաքական իրավիճակի մասին Սերժ Սարգսյանի ելույթը երեկ քննարկման առարկա էր դարձել նաև ՀՅԴ-ում: Նիստից հետո բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով երեկվա իրադարձություններին, նախ ասել էր, թե «առճակատումը պատերազմ չէ», այնուհետև՝ որպես իրավիճակից դուրս զալու ելք նշել է սահմանադրական փոփոխությունների անցկացման ահնարժեշտությունը։ Նա նաև նշել է, որ համոցված է, որ հենց սահմանադրական փոփոխություններն են ապահովելու մեր ազգային-պետական խնդիրների լուծումը, նպատակների իրագործումը, ազգային համերաշխության ու միասնականության ձևավորումը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր