1450 դիտում
20:36 13-02-2015
Համաձայնագրի ստորագրում ՀՀ կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի միջև
Փետրվարի 13-ին Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանում կայացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի («ԻԿՐԱՆԵՏ») միջև Հայաստանի Հանրապետությունում «ԻԿՐԱՆԵՏ»-ի կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը:
ՀՀ կողմից համաձայնագիրը ստորագրեց Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, իսկ «ԻԿՐԱՆԵՏ»-ի կողմից՝ տնօրեն, պրոֆեսոր Ռեմո Ռուֆինին: Համաձայնագրի շրջանակներում Հայաստանում հիմնադրվում է տարածաշրջանային կենտրոն, որն աջակցելու է ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման և կրթության ազգային գործունեությանը:
Ստորագրման արարողությունից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Ղազարյանը և պրոֆեսոր Ռուֆինին: Իր խոսքում դեսպան Ղազարյանը կարևորեց կենտրոնի հիմնադրումը և գոհունակություն հայտնեց, որ երկար աշխատանքներից հետո այն վերջապես կյանքի կոչվեց, ու հայկական կողմն ակնկալում է արդյունավետ համագործակցություն: Դեսպանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից գիտության զարգացմանը տրվող առանձնահատուկ նշանակությանը և հույս հայտնեց, որ կենտրոնն իր նպաստը կբերի այդ գործում՝ արդյունավետ համագործակցություն հաստատելով հնարավորինս շատ երկրների նույնանման կենտրոնների հետ, և կդառնա գործիք գիտական դիվանագիտության համար: Միևնույն ժամանակ նշվեց, որ «ԻԿՐԱՆԵՏ»-ն իր հերթին կարող է օգտվել Հայաստանի՝ աստղաֆիզիկայի ոլորտում առկա մեծ ներուժից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավոր ճանապարհները:
Նմանատիպ նյութեր
1958 դիտում
19:18 30-03-2017
Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև դրամաշնորհի համաձայնագրի ստորագրում է տեղի ունեցել
1384 դիտում
16:57 29-11-2021
Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Այս բաժնից
2098 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1753 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է
2359 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի