1148 դիտում
20:04 23-12-2014
Տեխնիկատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրում Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարությունում նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգը ստորագրեցին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 60 միլիոն յուանի չափով անհատույց տեխնիկական օգնություն:
Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը, սկսած 1999թ.-ից, Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառում: 2012-2014թթ. Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանը ընդհանուր առմաբ հատկացվել է 230 միլիոն յուանի օգնություն: Նշված գումարի շրջանակներում ձեռք է բերվել մաքսային զննման շարժական սարք ՀՀ մաքսային ծառայության համար, սկզբնավորվել են Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և զարգացման ծրագրերը: Կողմերի միջև բանակցություններ են ընթանում մի շարք այլ ծրագրերի համաձայնեցման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1677 դիտում
20:59 15-11-2021
Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել
1907 դիտում
19:18 30-03-2017
Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև դրամաշնորհի համաձայնագրի ստորագրում է տեղի ունեցել
7436 դիտում
22:21 12-05-2017
Հայաստանի և Չինաստանի միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Այս բաժնից
1168 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)