211652_close_icon

ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտգործնախարարին

views-count1041 դիտում article-date 16:43 13-02-2015
Փետրվարի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով և բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները՝ նախարար Նալբանդյանը ողջունեց Երևանում Էմիրությունների դեսպանության հիմնումը, ինչը նրա բնորոշմամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել խորացման և զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ալ Կասեմին նշեց, որ Երևանում դեսպանության հիմնումը վկայում է Էմիրությունների կողմից Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը տրվող կարևորության մասին և վստահեցրեց, որ կանի առավելագույնը՝ հարաբերությունների ամրապնդման համար։ Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացմանը:

Նմանատիպ նյութեր