211652_close_icon
views-count922 դիտում article-date 19:20 11-12-2014

Լեհաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Դեկտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկուն` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ առաքելության ընթացքում նա իր կարևոր նպաստը կբերի` հայ-լեհական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Նովակովսկին ասաց, որ Լեհաստանում առանձնահատուկ կարևորություն են տալիս երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, և վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը` Հայաստանի և Լեհաստանի միջև համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումը առաջ մղելու համար: Զրուցակիցները, գոհունակություն հայտնելով հայ-լեհական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, հանգամանալից քննարկեցին հայ-լեհական երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին` հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր