1048 դիտում
22:17 07-11-2014
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին
Նոյեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիական Հանրապետության նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շաղպանտյեին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ առաքելության ընթացքում նա իր կարևոր նպաստը կբերի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Շաղպանտյեն ասաց, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին ու հատուկ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, և վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումը առաջ մղելու համար:
Զրուցակիցները մանրամասնորեն քննարկեցին հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։
Անդրանդառնալով հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովին` Էդվարդ Նալբադյանը, ասաց, որ Հայաստանը շնորհակալ է գագաթաժողով կազմակերպելու Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնության համար և վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը:
Նմանատիպ նյութեր
883 դիտում
15:11 20-11-2014
Սլովենիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
1114 դիտում
19:20 11-12-2014
Լեհաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին
1199 դիտում
20:10 12-12-2014
Չեխիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին 2014-12-12
Այս բաժնից
706 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
685 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար