Դավութօղլուն հայ-թուրքական սահմանը բացելու նախապայման է դնում
Հայ-թուրքական սահմանը բացելու թեմային է կրկին անդրադարձել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը Ադրբեջանին «վերադարձնի» ԼՂՀ շրջաններից գոնե մեկը, ապա Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը:
Հայտարարությունը Դավութօղլուն արել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ Թուրքիայում բնակվող հայերը այդ երկրի մաս են կազմում և չպետք է տուժեն Երևան-Անկարա հարաբերություններից: