211652_close_icon

Երևանում կանցկացվի վարչական շրջանների բնապահպանական վիճակի հետազոտմանը նվիրված գիտաժողով

views-count2516 դիտում article-date 11:42 13-02-2015
Հոկտեմբերի 25-26-ը Երևանում կանցկացվի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտական համաժողովը նվիրված է վարչական շրջանների բնապահպանական վիճակի հետազոտմանը: Կքննարկվեն նոր մոտեցումներ, որոնք աջակցում կամ պատասխանում են արդեն գոյություն ունեցող կամ հեռանկարային խնդիրների կամ կիրառությունների արդյունավետությանը: Տարբեր երկրներից ժամանած գիտնականներ կներկայացնեն աշխատանքներ հետևյալ բնագավառներից՝ շրջակա միջավայրի բնապահապանություն և վերահսկում, շրջակա միջավայրի անթրոպոգենային աղտոտման հայտնաբերումը, վերամշակմամբ աղտոտիչներից օգտակար արգասիքների ստացումը, արտակարգ իրավիճակներում որակական և քանակական բնապահպանական պետական գնահատում և այլն։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊԿ ինստիտուտի ՀՀ ազգային ներկայացուցչությունը, Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Նմանատիպ նյութեր