Facebook-ը թույլատրել է էջերը ժառանգաբար փոխանցել
Facebook-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սոցցանցի առավել հաջողակ օգտատերերի էջերը ժառանգաբար կփոխանցվեն:
Նոր ծառայության մեկնարկն արդեն տրված է: Կարգավորումների միջոցով օգտատերը կարող է նախապես ընտրել այն մարդուն, որը կկառավարի նրա էջը:
Եթե էջի օգտատերը մահացել է, նրա ընտանիքի անդամները եւ բարեկամները կարող են նրա իսկ էջով գրառումներ կատարել, տեղեկացնել ինչ-ինչ իրադարձությունների մասին, լուսանկարներ ավելացնել:
Ժառանգները, սակայն, չեն կարող տեսնել հանգուցյալին ուղարկված հաղորդագրությունները: