211652_close_icon
views-count1239 դիտում article-date 19:21 12-02-2015

Բնակարանային գողությունը բացահայտվեց

Հունվարի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1959 թ. ծնված Արամայիս Ց.-ն և հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրելով՝ Նոր Խարբերդի տներից մեկից գողացել են երաժշտական կենտրոն, նվագարկիչ, հագուստեղեն և այլ ապրանքներ: Փետրվարի 11-ին ոստիկանության Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների ծառայողները, նշված գողություն կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդ թաղամասից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Սամվել Ա.-ին և 1991 թ. ծնված Մուշեղ Հ.-ին: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր