1769 դիտում
16:57 12-02-2015
Զորանոցում ռադիոկապով արված արտահայտությունների պարզաբանման հարցի շուրջ վիճաբանությունը ավարտվել է զինծառայողներից մեկի ճակատի կապտուկով
21-ամյա Արտակ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ԶՀՀԴ-ի 1-ին ջոկի 2-րդ հաշվարկի վարորդ, կոչումով՝ շարքային, զորամասի պահպանությանը հանձնված «Բոմբակայան» հրամանատարական կետի զորանոցում ռադիոկապով արված արտահայտությունների պարզաբանման հարցի շուրջ վիճաբանել է համածառայակից, շարքային Արայիկ Առաքելյանի հետ, ինչի ընթացքում ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները:
Բռնություն գործադրելու նպատակով զորանոցի սեղանի վրայից վերցրել է «Այկոմ» տեսակի ռադիոկապի միջոցը և, նպատակ ունենալով վնասելու Ա. Առաքելյանին, այն նետել է վերջինիս ուղղությամբ, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով` նետված առարկան կպել է այդ պահին զորանոցում գտնվող Հենրիկ Հովսեփյանի ճակատին` ձախ աչքի վերին կոպի շրջանին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
550 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
571 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2461 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը