Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Դինամո»-ի դիմաց ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սիմոն Վրացյան փողոցում՝ «Դինամոյի» դիմաց, ֆուտբոլի դրամարկղի մոտ 7-ից 8 անձանց միջև ծեծկռտուք է և կռիվ, հնչում են հայհոյանքներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կենտրոնի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Դավիթ Ե․-ն ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 34-ամյա Զորհաբ Բ․-ի, 22-ամյա Սիսակ Բ․-ի և 31-ամյա Յուրի Ե․-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ վերջիններս միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ տևական ժամանակ խախտել են հասարակական կարգը:
Ծեծկռտուքի ընթացքում Յուրի Ե․-ն և Սիսակ Բ․-ն ստացել են դեմքի շրջանում մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանություն Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։