211652_close_icon
views-count2575 դիտում article-date 09:08 05-02-2025

Նուբարաշենի ավտոշուկայի հարևանությամբ ազդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «գլխի վնասվածք, ձախ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության 41 խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոշուկայի մոտ դանակահարության հետևաքնով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 31-ամյա Գոռ Գ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում Դաշտենցի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում միմյանց ձայնային ազդանշան տալու համար վիճաբանություն է առաջացել Գոռ Գ․-ի և դեռևս չպարզված անհայտ ատոմեքենայի վարորդի միջև, որի ժամանակ անհայտ անձը հարվածներ է հասցրել Գոռ Գ․-ի գլխին, ապա իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել Գոռ Գ․-ի ձախ ազդրի կողմնային հետին մակերեսին և սրունքի հետին մակերեսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր