Թայվանում բանտարկյալները ինքնասպան են եղել
Թայվանի բանտերից մեկի 6 բանտարկյալներ, որ իրենց մոտ էին պահել բանտի 2 անվտանգության աշխատակիցներին, ինքնասպան են եղել ոստիկանության գրոհից առաջ:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ բանտարկյալները ինքնասպան են եղել իրենք իրենց կրակելով՝ առանց վիրավորելու գերի վերցրած երկու անվտանգության աշխատակիցներին:
Ըստ իրավապահների, բանտարկյալները այդպիսով փորձել են պայքարել իրենց կարծիքով անարդարության, դատավճիռների և երկարաժամկետ դատապարտվելու դեմ:
Չի հաղորդվել, թե բանտարկյալները ինչպես են կարողացել զենք վերցնել: