211652_close_icon

Բանտարկյալները գոյատևում են անբարենպաստ պայմաններում՝ խավարասերների ընկերակցությամբ. Իրատես de facto

views-count1832 դիտում article-date 11:12 10-02-2015
«Իրատես de facto» թերթը գրում է, որ օրերս թերթի խմբագրություն էր դիմել ցմահ ազատազրկվածների հարազատներից մեկը, ում խիստ վրդովեցրել էր բանտախցերի և տեսակցության սենյակների ահավոր վիճակը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «երկար» տեսակցության գնացած մայրը սարսափել է տեսակցության սենյակում «վխտացող» խավարասերներից: Երբ դժգոհել է, որդին քմծիծաղով նկատել է. «Բա որ բանտախցերը տեսնես»: Իրականում պետբյուջեից գումարը փոխանցվում է, որպեսզի սանէպիդկայանը ստուգումներ իրականացնի և համապատասխան միջոցառումներ ձեռնարկի, սակայն կես ճանապարհին այդ գումարներն «անհետանում» են: Արդյունքում միջատներն ու ազատազրկվածները սկսել են հանդուրժել միմյանց ու «հաշտ» գոյատևել: Ազատազրկվածները նշում են, որ նոր բանտապետը նշանակվելուց հետո միայն իր տեղակալներին է փոխում: Նախկինների համեմատ ոչ մի էական տարբերություն չկա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր