Հրդեհ՝ վագոն-տնակում
Փետրվարի 11-ին, ժամը 17.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Մելիքյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ.Սարկավագի փողոցի թիվ 145 բ շենքի մոտակայքում գտնվող բնակելի վագոն տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.22-ին մարվել՝ 19.39-ին:
Վագոն-տնակում այրվել են կենցաղային իրեր (30 ք.մ):