691 դիտում
20:21 11-02-2015
Բյուջետային կառավարման համակարգը` ֆինանսիստների ուշադրության կենտրոնում
Այսօր մեկարկել է «Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման եւ փորձի փոխանակման» միության Բյուջետային
ընկերակցության եռօրյա լիագումար նիստը: Միությանն անդամակցում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի 21 անդամ երկրներ:
Նպատակն է` պետական ֆինանսների կառավարման ոլորտում ծրագրերի մշակմանն ու հնարավորությունների զարգացմանն ուղղված բարեփոխումների միջոցով առավել արդյունավետ օգտագործել բյուջետային միջոցները, կատարելագործել պետական ծախսերի նկատմամբ կառուցվածքային վերահսկողությունը` պետական ֆինանսների կառավարման նոր գործիքակազմի կիրառմամբ: 2014-ի հոկտեմբերին Հայաստանը ստանձնել է «Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման եւ փորձի փոխանակման» միության երեք ընկերակցություններից մեկի` Բյուջետայինի նախագահությունը, որի 2015-ի լիագումար նիստի թեման` ֆիսկալ համախմբումն, ընտրվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, թե անդամ երկրներում վերականգնման ինչ քայլեր են իրականացվում 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի խոսքով` աշխարհը գտնվում է մի հանգրվանում, որտեղ ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ, որոնք ծնվում են նմանատիպ հարթակներում. քննարկումների,
երկրների առաջավոր փորձի ուսումնասիրման եւ փոխանակման միջոցով գտնվում են ֆինանսական կառավարման համակարգի առավել արդյունավետ գործիքներ: «Միությունը շատ լավ հարթակ է բոլոր այն երկրների համար, որոնք նպատակադրվել են անընդհատ բարելավել եւ ժամանակակից պայմաններին համապատասխանեցնել ֆինանսական կառավարման համակարգը:
Առանձին ոլորտների նույնիսկ արագ զարգացումը կարող է անհրաժեշտ արդյունքների չհանգեցնել. անհրաժեշտ է ֆինանսական կառավարման բոլոր օղակների համախմբում եւ ներդաշնակեցում»,-նշել է Պավել Սաֆարյանը: Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ պրակտիկայի ավագ տնօրեն Մարիո Մարսելը եւս կարեւորել է քննարկումների անցկացումը քաղաքականության մշակման եւ որոշումների ընդունման համար պատասխանատուների միջեւ. «Երբ խոսքը վերաբերում է բարեփոխումներին, փորձարկումների համար ժամանակ չկա: Սխալ քայլեր իրականացնելու փոխարեն գերադասելի է վերցնել այլ երկրների առաջավոր փորձը, տեղայնացնել եւ կիրառել: Միությունն այն հարթակն է, որտեղ օրակարգը, իրենց համար հետաքրքրություն ներկայացնող թեմաները որոշում են իրենք` մասնակից երկրները»:
Նմանատիպ նյութեր
1649 դիտում
12:50 14-11-2018
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին
1187 դիտում
09:58 27-02-2014
Քննարկվում է վարչապետական կառավարման համակարգը հանրաքվեի դնելու հարցը․ ՉԻ
Այս բաժնից
475 դիտում
11:46 27-12-2024
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Փաշինյանը վարակված է Քովիդով