5459 դիտում
11:48 02-06-2018
Ռիսկերի կառավարման համակարգի զարգացումը ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ուշադրության կենտրոնում է. ՊԵԿ
Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետություններում մաքսային ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշումների նախագծերը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններն ու ռիսկերի կառավարման համակարգի զարգացմանն ուղղված այլ հարցեր:
Պատվիրակության անդամները կարևորելով եռամսյա պարբերականությամբ անցկացվող նման միջոցառումները՝ ընդգծել են, որ նպատակն է որդեգրել միանման մոտեցումներ, որոնք առավել միասնական կդարձնեն ռիսկերի կառավարման համակարգը:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթացները շարունակական են լինելու, ինչի արդյունքում հետագայում բոլոր տեսակի ստուգումներն ու հսկողական աշխատանքները կիրականացվեն միայն ռիսկերի կառավարման համակարգի ցուցիչների հիման վրա:
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների հետ: Վերջիններս աջակցություն են ցուցաբերել մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրման գործընթացում, որի նպատակն է սահմանային մաքսային վերահսկողությունը աստիճանաբար տեղափոխել հետբացթողումնային փուլ: Քննարկվել են նաև նաև «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավական կարգավորումների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին