850 դիտում
19:50 11-02-2015
Հացիկի աշակերտները կսովորեն հիմնանորոգ ու բարեկարգ դպրոցում
Փետրվարի 11-ին Արմավիրի մարզի Հացիկ համայնքում տեղի ունեցավ հիմնանորոգված դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, հովանավորներ, այլ հյուրեր: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և ՏԿԱԻ նախարարության համատեղ ջանքերով:
Դեռ մեկ տարի առաջ համայնքի դպրոցը խարխլված վիճակում էր: Այսօր այն ժամանակակից և բարձրորակ ուսումնական հաստատություն է, որտեղ շուրջ 315 աշակերտ և 45 ուսուցիչ կսովորեն և կաշխատեն լուսավոր ու ջեռուցվող դասասենյակներում: Հացիկը COAF-ի կողմից իրականացվող ՀՀ գյուղական համայնքների համալիր զարգացման երեխայակենտրոն ծրագրի մեջ ընդգրկված համայնքներից մեկն է: Համայնքն ունի 2973 բնակիչ, որից 577-ը երեխաներ են: Հացիկի միջնակարգ դպրոցը հիմնադրամի կողմից նորոգված 8-րդ ուսումնական և 20-րդ հանրային նշանակության կառույցն է: Միջոցառմանը հատուկ տոնական տրամադրություն հաղորդեցին դպրոցականների ներկայացրած փոքրիկ բեմականացումները։
Նմանատիպ նյութեր
153143 դիտում
09:01 22-05-2020
Առաջին դասարանցիները հերթով կգնան դպրոց. բարձր դասարանցիները կսովորեն հեռավար․ «Ժամանակ»
Այս բաժնից
472 դիտում
11:46 27-12-2024
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Փաշինյանը վարակված է Քովիդով