211652_close_icon
views-count6923 դիտում article-date 15:37 07-03-2020

Ինչ անես` կսովորեն քեզանից.. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի տված բուկլետը պատռած աղջկան չպատժելու հայտարարության մասին

Ախր, սիրելի մարդիկ, ինչու ծեծել կամ պատժել մեկին, երբ կան ավելի հզոր գործիքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/ani.samsonyan.5/posts/2801079339982904]էջում [/url]գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով մետրոյում քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանի տված [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/07/1149190/]բուկլետը պատռելու միջադեպին[/url]: «Օրինակ`ֆեյսբուքում այդ մարդուն բարոյապես նվաստացնել, ոչնչացնել, դարձնել բոլորի քննարկման առարկան, ԴԱՏԱՓԵՏԵԼ և թույլ տալ, որ նրա նկատմամբ այս տիրույթում մարդիկ արտահայտեն իրենց սրտի ուզածը (սեռական հայհոյանք, սպառնալիք, հազար ու մի բան), ինչպես և արվում է մետրոյում հանդիպած աղջկա նկատմամբ: Այդպես եք փորձում լռեցնել մարդկանց: Այո, ընդդիմադիրների ֆիզիկական անձեռնմխելիությունը դժվար թե մեկը ձեր բառապաշարով՝ «դուխ անի» խախտել այդ հոգեկանն ու բարոյականը, չեն խոստանում: Ինչ անես` կսովորեն քեզանից: Դուք էլ էիք պատռած թղթիկներ ճպպացնում: Հետո գիտե՞ք ինչ եղավ: Հեղափոխություն: Ի՞նչ եք ուզում: Գիշեր-ցերեկ աղոթենք ձեզ համար, որ դուք մեզ չեք ծեծում, մեր մեքենաները չեք վառում, չեք սպառնում, հա՞: Ինչու անել նման բաներ, երբ ֆեյսբուքի «դուխովները» կան ու կան: Լավ կլիներ զբաղվեիք ու քննարկեիք ձերոնց, օրինակ՝ Գևորգ Պապոյանին, որը պատգամավորի աթոռին է նստած, բայց դեռ իր կենսագրությունն է գրում ու ջնջում, գրում ու ջնջում... Ամաչում եմ ձեր փոխարեն»,-գրել է Անի Սամսոնյանը:

Նմանատիպ նյութեր