211652_close_icon
views-count19629 դիտում article-date 17:38 11-02-2015

Ավտովթար Կոտայքի մարզում. փոխոստիկանապետը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ, 32-ամյա Գարեգին Ղազարյանը իր վարած ВАЗ 21121 մակնիշի 22 ՍՍ 184 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի և բախվել դեպի Սևան ընթացող 57-ամյա Արմեն Հակոբյանի վարած Nissan մակնիշի 015 ՈՍ 03 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հակոբյանը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հակոբյանը աշխատում է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ:

Նմանատիպ նյութեր