211652_close_icon
views-count67047 դիտում article-date 19:40 06-02-2015

Կրակոցներ Քանաքեռում՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ. 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են Երևանի ոստիկանապետը, փոխոստիկանապետը, շրջանի ոստիկանապետն ու դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14 փողոցի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ հնչած կրակոցների հետևանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Այս պահին նշված վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ Աշոտ Կարապետյանի, պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Այս պահին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի և տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավությամբ դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել են Մակարով տեսակի ատրճանակից արձակված 1 գնդակ և 2 պարկուճ: Ոստիկանությունը այս պահին պարզում է վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Խորեն Մեժլումյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 258.235 և 34-104-րդ հոդվածների հատկանիշներով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի դատախազներ ՝ դատախազ Հայկ Ասլանյանի գլխավորությամբ: *** 21:20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննչական խումբը պարզել են վիրավորների ինքնությունը: Նրանք են՝ հրազենային վնասվածքներ ատացած Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 117/1 շենքի 2/1 բնակարանի բնակիչ, 26-ամյա Ռուդոլֆ Սեդրակյանը և Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 4 շենքի 51 բնակարանում հաշվառված, սակայն Քանաքեռ 9 փողոցի 29 տանը բնակվող 25-ամյա Արմեն Էմբոյանը: Մարմնական վնասվածք է ստացել նաև Քանաքեռ 9 փողոցի 8 տան բնակիչ 25-ամյա Ռազմիկ Թովմասյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր