Դեսպան Վարդանյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ
Փետրվարի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև փորձի փոխանակման ծրագրերին: Դեսպան Վարդանյանը կարևորեց այս բնագավառում համագործակցության առավել ակտիվացումը:
Նախարար Խադուրին անդրադարձավ մոտ ապագայում Թբիլիսիում կայանալիք Միջազգային բանկերի ֆորումին, որին 60 երկրների շարքում մասնակցելու է նաև Հայաստանը: