Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մայիսի 16-ին հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նախարար Բախտաձեն նշեց, որ երկու երկրներն էլ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առևտրական հարաբերություններին, որոնք պետք է բարձրացվեն երկու երկրների միջև եղած ջերմ հարաբերությունների մակարդակին։
Նախարարը կարևորեց նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու նշանակությունը՝ ընդգծելով, որ դա մեծ ներուժ ունեցող նախագիծ է։