Սիրո ընկալումը՝ ՀՊՄՀ նկարիչ-ուսանողների ստեղծագործություններում
Փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում կայացավ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես- մրցույթը:
Ներկայացվեցին բուհի ուսանողների աշխատանքները՝ գեղանկարչություն, գրաֆիկա, համակարգչային դիզայն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերում: Ցուցահանդես-մրցույթի մասնակիցները ստացան պատվոգրեր: