5540 դիտում
12:43 11-02-2015
Ոչ սթափ վիճակում Lexus-ի և Toyota Prado-ի վարորդների ավտոմեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 10-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lexus մակնիշի 40 PP 404 համարանիշի և Toyota Prado մակնիշի 93 ՍՕ 999 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Lexus-ի վարորդ Նորայր Քոչարյանն ու Toyota Prado-ի վարորդ Կոլյա Նիկողոսյանը ավտոմեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, ինչը հաստատվել է, երբ նրանք ենթարկվել են բժշկական փորձաքննության:
Նշված արարքի համար վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ 100-150 հազար դրամի չափով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
12610 դիտում
11:15 20-03-2016
Օրինախախտ վարորդների թանկարժեք ավտոմեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ