211652_close_icon
views-count12259 դիտում article-date 11:15 20-03-2016

Օրինախախտ վարորդների թանկարժեք ավտոմեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` մարտի 19-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Toyota Land Cruiser մակնիշի 90 AD 090 համարանիշի, Mercedes մակնիշի 10 OM 700 համարանիշի, BMW մակնիշի 7921 JP համարանիշի, Nissan GT մակնիշի 01 OZ 070 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում` օրինախախտները, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից ու նրանց վարած «երկաթյա նժույգներից»` տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ, վարորդներն էլ ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր