975 դիտում
10:45 11-02-2015
Լեհաստանի ոստիկանության Քրեագիտության կենտրոնական լաբորատորիայի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
Փետրվարի 10-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Լեհաստանի ոստիկանության Քրեագիտության կենտրոնական լաբորատորիայի պատվիրակությանը՝ տնօրեն Վալդեմար Կրավչիկի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը կարևորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցությունը, որն ավանդաբար եղել է ակտիվ և արդյունավետ: Նա հատկապես կարևորեց Արևելյան գործընկերության եվրոպական նախաձեռնության շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնած «Ոստիկանական համագործակցության ծրագիրը», որն աջակցում է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների ոստիկանական համագործակցությանը` կապված միջսահմանային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարին և օրենքի գերակայությունն ամրապնդելու նպատակով քայլեր ձեռնարկելուն: Եռամյա ծրագրի ներդրման փուլն իրականացվում է Լեհաստանի ներքին գործերի նախարարության աջակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, մասնավորապես՝ փորձաքրեագիտական ոլորտի, ինչպես և ԴՆԹ անալիզի կատարելագործմանն ուղղված մի շարք հարցեր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված ոլորտում համագործակցությունը դարձնել շարունակական և առավել արդյունավետ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3388 դիտում
11:02 29-08-2016
Պայթյուն է որոտացել Բրյուսելի Քրեագիտության ինստիտուտի շենքի մոտ
1777 դիտում
16:49 29-08-2016
Բրյուսելում Քրեագիտության ինստիտուտը պայթեցնելու նպատակը եղել է կարևոր փաստաթղթերի ոչնչացումը
1342 դիտում
23:39 30-05-2014
Լեհաստանի Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
Այս բաժնից
1618 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում
838 դիտում
19:16 09-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը